Հոգեկան առողջություն
Ինչպես վերացնել անհանգստությունը
Բազմաթիվ գիտնականների ուսումնասիրություններով՝ մարդու հոգեկան առողջությունն անմիջական կապ ունի նրա ընդունած սննդի հետ: Անհանգստությունը հաղթահարելու համար պետք է ընդունել բնական խոտաբույսերով, մրգերով, բանջարեղենով հարուստ սնունդ: (Հոդվածի սկզբնաղբյուրի հղումը՝ 168.am)
Խոտաբույսեր
Խոտաբույսերն իրենց բուժիչ հատկություններով հայտնի են ամբողջ աշխարհում: Դրանք չունեն կողմնակի վատ ազդեցություն և հանգստացնում են մարդու հոգեկան վիճակը: Նրանք փոխարինում են հանգստացնող դեղամիջոցներին: Կարելի է օգտագործել կատվախոտի կաթիլներ, որոնք հանգստացնում են հիստերիան, սթրեսի պատճառով առաջացող անհանգստությունը, անքնությունը, նյարդայնությունը և էպիլեպսիկ դրսևորումները:
Մրգեր և բանջարեղեն
Մի շարք մրգեր և բանջարեղենի տեսակներ պարունակում են այնպիսի սննդարար նյութեր, որոնք նվազեցնում են անհանգստությունը:
Նուշ
Նուշը մագնեզիումի հիանալի աղբյուր է, որն օգնում է ազատվել անհանգստությունից և սթրեսային վիճակներից: Այս հանքանյութը հանգստացնում է մկանները և նյարդերը: Այն օգնում է ազատվել սթրեսից և անհանգստությունից առաջացող գլխացավից:
Բանան
Բանանը պարունակում է վիտամին B6 կամ պիրիդոքսին, որը նպաստում է GABA-ի արտադրմանը: Ուղեղի նեյրոնները կարիք ունեն բիոքիմիական GABA-ի, որպեսզի կարողանան հանգստացնել օրգանիզմը, երբ անհանգստության ալիք է բարձրանում: Այս նեյրոհաղորդիչները նպաստում են էնդորֆինների արտադրմանը, որոնք պայքարում են դեպրեսիայի և անհանգիստ վիճակի դեմ:
Ավոկադո
Ավոկադոն հարուստ է բազմաթիվ սննդարար նյութերով: Այն պարունակում է նվազագույնը 20 վիտամին և հանքանյութ, որոնք կարևոր են մարդու առողջության համար: Այն հարուստ է վիտամին B-ով, ինչպիսին է, օրինակ, ռիբոֆլավինը (վիտամին B2) և մագնեզիումը, որոնք կարևոր են սթրեսի հաղթահարման համար: Ռիբոֆլավինը և մագնեզիումը վերացնում են ահանգստությունը: Հայտնի է նաև, որ ռիբոֆլավինը նպաստում է ինֆեկցիայի դեմ պայքարող իմունային բջիջների արտադրմանը, որոնք բարձրացնում են մարդու օրգանիզմի դիմադրողականությունը:
Բանջարեղեն
Ծնեբեկ
Ծնեբեկը հարուստ է վիտամին B1-ով կամ տիամինով, ֆոլիաթթվով, որոնք նվազեցնում են անհանգստությունը և խուճապը: Վիտամին B1-ը հեշտացնում է նեյրոփոխադրիչների սինթեզը, որը կարգավորում է մարդու տրամադրությունը: Այն նաև առողջ է պահում նյարդային համակարգը: Ֆոլիաթթուն օգնում է տրամադրության կայունացմանը:
Սունկ
Սունկը հարուստ է վիտամին B5-ով: Այս վիտամինը պատասխանատու է անհանգստության և խուճապի նվազեցման համար, քանի որ դեպրեսիայի, էմոցիոնալ տագնապի և անհանգստության ժամանակ այն արտադրում է սթրեսի հորմոն: Պայքարում է նաև քրոնիկ հոգնածության դեմ և ծխելը թողնելու ցանկություն է առաջացնում:
Ծաղկակաղամբ
Ծաղկակաղամբը պարունակում է բիոտին, որը նպաստում է սպիտակուցի, ածխաջրերի և ճարպերի մարսողությանը: Բիոտինն օգնում է, որպեսզի անհանգստության ժամանակ օրգանիզմն արտադրի գլյուկոզա՝ էներգիայի համար, և հավասարակշռություն է մտցնում B խմբի այլ վիտամինների միջև: Անհանգստությունը կարելի է վերացնել նաև դեղամիջոցներով, սակայն, ի տարբերություն դեղամիջոցների՝ բնական միջոցները չունեն կողմնակի վատ հետևանքներ օրգանիզմի վրա և նույնպես արդյունավետ են համարվում:
01.10.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ